Սամվել Բաբայանը կկարողանա՞ ակտիվանալ Հայաստանում. նա փորձում է ներգրավվել փաշինյանական նոր կոմբինացիաներում. «Փաստ»
«Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պաշտոնից ազատվելուց հետո Երեւանում է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս Նիկոլ Փաշինյանի հորդորով ձեռնամուխ է եղել քաղաքական թիմ հավաքագրելուն։
Ճիշտ է, վերջինս դեռ վերջնական որոշում չունի քաղաքական ուժ ստեղծելու առումով, սակայն փորձում է գոնե հասարակական-քաղաքական հարթակ ստեղծել, որի նպատակը ՀՀ իշխանություններին սատարելն է։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը, որը վերջին 2,5 տարիներին անթաքույց աջակցում էր Բաբայանի արցախյան միսիային, հիմա էլ նպատակ ունի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում ԱԺ-ում իր համար անհրաժեշտ եւ կառավարելի «ընդդիմություն» ապահովել:
Բաբայանն իր առաքելությունն Արցախում ավարտված է համարում եւ փորձում է ներգրավվել փաշինյանական նոր կոմբինացիաներում։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ Արցախում Բաբայանի վարկանիշի լուրջ անկման պայմաններում բնական էր, որ վերջինս ինքնադրսեւորման նոր հարթակ է փնտրելու, այս անգամ՝ Հայաստանում»: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը :
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...