Իմքայլականները 7-րդ երկնքում էին․ Ջհանգիրյանը կգնա ԲԴԽ ու հարցերը կգցի տեղը. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ է կայանալու՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու հարցը քննելու համար: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը հայտարարել է, թե գործարար Խաչատուր Սուքիասյանն իրեն ասել է՝ «հանգիստ եղիր», ինքը Գագիկ Ծառուկյանին կասի, և ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Ջհանգիրյանի թեկնածությանը:
Իսկ, ահա, դատավորներն ասում են, որ Ջհանգիրյանը ԲԴԽ կարող է գալ միայն օրենքի փոփոխության արդյունքում, և, ըստ էության, չեն ընդունի ավագ անդամին: Իսկ ինչ վերաբերում է Աժ-ում երեկ կայացած հանդիպմանը, ապա, մեր տեղեկություններով երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Ջհանգիրյանի փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Իմքայլականները հիացած են եղել Ջհանգիրյանով, հանդիպումից դուրս են եկել ապշած, որ, ի վերջո, իրենց հաջողվել է գտնել մի մարդու, որը կարողանում է խոսել «դուխով», ավելին'իրենց «դուխ» է տվել:
Ջհանգիրյանը շատ մանրամասն խոսել է Մատաղիսի դեպքերի մասին ու ներկայացրել է մանրամասներ գործից: Հարց է հնչել նաև Հոկտեմբերի 27-ի հետ կապված, որին Ջհանգիրյանը պատասխանել է, թե դրա մասին ինքը բազմիցս է իր դիրքորոշումը ներկայացրել: Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ նրան այդ պաշտոնին առաջարկել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ միասին, իհարկե, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Հավելենք, որ իմքայլականները երեկ 7-րդ երկնքում էին այն բանի համար, որ Ջհանգիրյանն արդեն կգնա ԲԴԽ ու բոլոր հարցերը իրենց տեղը կգցի»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...