ԱԱԾ-ին հանձնարարվել էր գործի դնել գաղտնի թղթապանակները. ինչու չի կատարվել քաղաքական հրահանգը. «Ժողովուրդ»
«Հետպատերազմյան Հայաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ դեպքեր են եղել, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հրաժարվել են կատարել քաղաքական իշխանությունների հրահանգները։
Բանն այն է, որ հետպատերազմական լարված ներքաղաքակա իրավիճակը հանդարտեցնելու նպատակով ՀՀ հատուկ ծառայությանը հրահանգ է տրվել իշխանությունների ըմբոստ եւ ընդդիմության ներկայացուցիչների մասին առկա գաղտնի թղթապանակները վեր հանել ու «գործի դնել»։
Սակայն, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ականներն ասել են, թե սա այն հարցը չէ, որ պետք է գործի դրվեն թղթապանակները, եւ, ըստ էության, հրաժարվել են կատարել քաղաքական հրահանգը։ Ըստ էության, նրանք որոշել են այդպես վարվել հետպատերազմյան Հայաստանում կրքերը հանդարտեցնելու քողի տակ մրցակիցներին կամ պոտենցյալ վտանգավորներին չեզոքացնելու համար»: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...