Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել, որպեսզի ապահովի հունվարի 20-ին կայանալիք դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողության անվտանգությունը, Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը հղումով գրում է Politico-ն։
Ավելի վաղ ԱՄՆ մայրաքաղաքի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ էին սահմանել սեփական նախաձեռնությամբ և դիմել էին Թրամփին՝ խնդրելով նույն կերպ վարվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի անվտանգության ապահովման համար դաշնային օգնություն ստանալ:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Թրամփը Կոլումբիայի շրջանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել և կարգադրել է նախագահի 59-րդ երդմնակալության արարողության անվտանգության ապահովման համար դաշնային օգնություն ուղարկել»։
Ինչպես պարզաբանել են Թրամփի վարչակազմում, պետության ղեկավարի որոշումը ներքին անվտանգության նախարարությանը և արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը թույլ կտա «համակարգել հնարավոր աղետին հակազդելու բոլոր ջանքերը»։
Ավելի վաղ ABC News հեռուստաալիքի լրագրող Աարոն Քաթերսկին, վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներքին փաստաթուղթը, հայտնել էր, որ այս շաբաթվանից ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում և Կապիտոլիումի մոտ զինված բողոքի ակցիաներ են ծրագրվում: ԱՄՆ-ի մայրաքաղաքում, նրա տվյալներով, ակցիաները տեղի պետք է ունենան մինչև հունվարի 20-ը՝ Բայդենի երդմնակալության արարողությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:
Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:
Նմանատիպ հոդվածներ
Գազի գինը կրկին կբարձրանա. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի համար գազի թանկացումը մոտ ապագայում առավել քան իրական է: Չնայած 20...
Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 72 զինծառայողի անու...
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՆ
Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել...
Չոր ցուրտը կնահանջի. առաջիկա օրերի եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև հունվարի 16-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկութ...