Լուկաշենկոն մեկնաբանել է` ինչու են ուկրաինական սահմանի մոտ ռուս-բելառուսական զորավարժություններ անցկացնում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Ուկրաինայի քաղաքական և պետական գործիչ Ալեքսանդր Մորոզի հետ հանդիպման ժամանակ պատմել է Ուկրաինայի սահմանի մոտ բելառուսա-ռուսական զորավարժությունների պատճառների մասին, հաղորդում Է Белта-ն։
«Մինչ այդ հիստերիան (բելառուսա-ռուսական զորավարժությունների շուրջ) մենք որոշում էինք ընդունել մեր հանրապետության հարավում զորավարժությունների մասին։ Մենք պետք է ինքներս դրանք անցկացնեինք, որպեսզի որոշեինք, թե որտեղ փոքր քանակությամբ զորքեր պահենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով․ այդ զենքի հոսքը, մեր փախածները, ճամբարների ձեւավորումը, ուսուցումը։ Այնտեղից է գնում այդ դիվերսանտների ներհոսքը՝ անկեղծ ասած», - արձանագրել է երկրի ղեկավարը։
Այդ պատճառով, ընդգծել Է նա, Բելառուսում որոշել են ուժեղացնել սահմանն այդ ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել ուկրաինացիների, սահմանամերձ տարածքների բնակիչների հետ, որոնք պարզեցված ռեժիմով հատել են Բելառուսի սահմանը սնկերի եւ հատապտուղների հավաքման սեզոնին։
«Իմ կողմից որոշում է կայացվել․ մենք զորավարժություններ կանցկացնենք և արդյունքում կորոշենք, թե ինչ ուղղություններով պետք է պահենք ինչ-որ զինված ուժեր։ Հետո Պուտինի հետ հանդիպեցինք, եւ ես նրան ասացի․ «Արի համատեղ զորավարժություններ անցկացնենք»: Վերջ ի վերջո ՀՕՊ-ն ընդհանուր է, ընդհանրություններ շատ ունենք, վերապատրաստման կենտրոններ ենք մենք ստեղծել։ Ռուսաստանը մեզ զենք, C-400, «Իսկանդերներ» եւ այլ ժամանակակից տեխնիկա է տվել, որպեսզի մենք կարողանանք այն ուսումնասիրել։ Նա համաձայնեց, ասում է. «Լավ, մենք կմիանանք»: Միացան։ Այնպես որ գոռում են, որ մենք Ուկրաինայի դեմ ինչ-որ բան ենք ստեղծում։ Այսինքն, բոլորովին այլ ֆոն», - պատմել Է Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Այսօր գոռում են․ «Ե՞րբ եք զորքերը դուրս բերելու (ռուսական զորքերը Բելառուսից)։ Լսե՜ք, դա մեր եւ Պուտինի գործն է։ Մենք առաջիկայում կհանդիպենք և որոշում կկայացնենք, թե երբ, ինչ ժամկետներում, ինչ ժամանակացույցով այստեղից դուրս բերել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը: Դա մեր գործն է», - ընդգծել է Բելառուսի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Ուկրաինան շտապ հանդիպում է խնդրել Ռուսաստանի հետ. մանրամասներ
Ուկրաինայի իշխանությունները կիրակի օրը հանդիպում են խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրների հետ...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...