Ջո Բայդենը պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն է ստացել
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հունվարի 11-ին ստացել է Pfizer/BioNTech ամերիկա-գերմանական համատեղ արտադրության պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը:
Ինչպես հայտնում է CNN-ը, քաղաքական գործիչը ներարկվել է տեսախցիկների առաջ՝ վստահեցնելու երկրի բնակիչներին, որ պատվաստանյութերն անվտանգ են: Ներարկումը Բայդենն ստացել է Դելավեր նահանգի հիվանդանոցում:
Ինչպես հեռուստաալիքը նկատում է, կորոնավիրուսը մեծ մասշտաբներով է տարածվում ԱՄՆ-ում: Վիրուսի հետևանքով ավելի քան 374 500 ամերիկացի է մահացել, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 22 մլն-ը:
Պատվաստանյութի առաջին չափաբաժինը Բայդենն ստացել էր անցյալ ամիս՝ դարձյալ ուղիղ եթերում:
Նշենք, որ Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: