Դեմոկրատ օրենսդիրները հայտնում են, որ Թրամփի զինված աջակիցները մտադիր են կրկին շրջափակել Կապիտոլիումը
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր զինված աջակիցներ պատրաստվում են շրջափակել Կապիտոլիումի շենքը նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանն ընդառաջ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Կոնգրեսի քաջատեղյակ անդամին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մի շարք օրենսդիրներ նախօրեին ևս հայտնել են առաջիկայում սպասվող խռովությունների վտանգի մասին:
«Նրանք խոսում են մոտ 4000 զինված «հայրենասերների» մասին, որոնք մտադիր են շրջափակել Կապիտոլիումը՝ կանխելու համար դեմոկրատների մուտքը: Նրանք կանոնների ցանկ են հրապարակել՝ նշելով, թե երբ է պետք կրակել, երբ՝ ոչ: Սա կազմակերպված խումբ է, որը ծրագիր ունի»,- հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Քոնոր Լեմբը:
Այսօր Ներկայացուցիչների պալատում քննարկումներ են ընթանում Թրամփի իմփիչմենթի հարցով: Հիշեցնենք, որ դեմոկրատները նախօրեին Կոնգրեսի ստորին պալատի դիտարկմանն էին ներկայացրել իմփիչմենթի մասին բանաձևը, որը քննարկումներից հետո կարող է քվեարկության ներկայացվել:
Հիշեցնենք, որ Թրամփի կողմնակիցները Կապիտոլիում էին ներխուժել հունվարի 6-ին, երբ կոնգրեսականները հավաքվել էին հաստատելու Ջո Բայդենի հաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 72 զինծառայողի անու...
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՆ
Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել...
Գազի գինը կրկին կբարձրանա. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի համար գազի թանկացումը մոտ ապագայում առավել քան իրական է: Չնայած 20...
Չոր ցուրտը կնահանջի. առաջիկա օրերի եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև հունվարի 16-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկութ...