Կոնգրեսի շենքում անկարգություններին մասնակցած անձինք հեռացվում են աշխատանքից
Հունվարի 6-ին ԱՄՆ կոնգրեսի շենքում անկարգություններին մասնակցած անձինք հեռացվում են աշխատանքից, հաղորդում է CNN հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ Կապիտոլիումում արված լուսանկարները և տեսանութերը լայնորեն շրջանառվում են համացանցում և արդեն իսկ մի շարք հաղորդումներ են ստացվել այն մասին, որ անկարգություններին մասնակցած անձինք հեռացվում են իրենց աշխատանքից։
Մասնավորապես՝ ամերիկյան Navistar մարքեթինգային ընկերությունը հայտարարել է, որ Կոնգրեսի շենքում իր աշխատակիցի լուսանկարը տեսնելուց հետո վերջինիս հեռացրել է աշխատանքից։
«Չնայած մենք պաշտպանում ենք բոլոր աշխատակիցների խոսքի ազատության խաղաղ, օրինական իրականացման իրավունքը, ցանկացած աշխատակից, որը ցույց է տալիս վտանգավոր վարքագիծ և սպառնում է ուրիշների առողջությանն ու անվտանգությանը, այլևս հնարավորություն չի ունենա աշխատել Navistar Direct Marketing-ում»,- ասված է ընկերության հայտարարությունում։
Տեխասում Goosehead Insurance ընկերությունը նույնպես աշխատանքից ազատել է ցույցերին մասնակցած Փոլ Դևիս անունով իրավաբանին։
CNN-ը նշում է, որ նմանօրինակ դեպքեր են գրանցվել նաև Մերիլենդ և Փենսիլվանիա նահանգներում։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից Ադրբեջան և հակառակը՝ առանց մուտքի վիզայի. ԱԳՆ-ն թարմացրել է երկրների ցանկը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 17-ին թարմացրել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փոխադարձության սկզբու...
ԵՂԱՆԱԿ. Հունվարի 10-13-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասո...
«Դարի ձյան տեղումներ» Մադրիդում. Իսպանիայի մայրաքաղաքի կյանքը կանգ է առել
Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունն այսօր նախազգուշացում է հայտարարել երկրի շատ նահանգներում, որոշներ...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 9-10-ը, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի ուշ...