Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ու ցուցարարների ծեծկռտուքի գործով բերման է ենթարկվել 14 անձ
Ազգային ժողովի շենքի մոտ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ու մի խումբ ցուցարարների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով բերման է ենթարկվել 14 անձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպով հարուցվել է քրեական գործ ոստիկանությունում: Այս պահին քննություն է կատարվում: Գործի շրջանակներում կա բերման ենթարկված 14 անձ»,- հայտնեցին վարչությունից:
Դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցների միջև: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ վեճի ընթացքում ձվով հարված է հասցվում պատգամավորի գլխին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ու պատգամավորի միջև վեճը տեղի է ունեցել, երբ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին պատգամավորի մեքենայի դիմացը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում, ռուսներն էլ ձեռքները ծալած նստած չեն. wargonzo
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր...
Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է. Ահմադ Շահիդովի սկանդալային հայտարարութունը
Իրավապաշպան, մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովը թվիթերյան իր միկրոբլ...