Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոչիի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Սոչիում գտնվող սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «ЧП Сочи» տելեգրամ ալիքին։Համացանցում  հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է դեպքի վայրից…

Սոչիում գտնվող սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «ЧП Сочи» տելեգրամ ալիքին։

Համացանցում  հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է դեպքի վայրից երկինք բարձրանում սև ծուխը, իսկ հարևանությամբ գտնվող շենքերից մեկն այրվում է: Լսվում է նաև ազդանշանի ձայնը:

Ինչպես նշվում է, հրդեհը բռնկվել է Սոչիում գտնվող սրճարաններից մեկում: Ականատեսների խոսքերով, հրշեջներն ու շտապօգնության ավտոմեքենաներն արդեն ժամանել են դեպքի վայր:

Դեպքի հանգամանքները ճշտվում են:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250