Ռուսաստանի աջակցությամբ Արցախի փրկարար ծառայությունը համալրվել է ժամանակակից տեխնիկայով
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նյութատեխնիկական բազան Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Ռազմագործողությունների ընթացքում բազմիցս թիրախավորվել և վնասվել էր նաև Արցախի ԱԻՊԾ վարչական տարածքը, միաժամանակ տեխնիկան: Ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը նյութատեխնիկական բազայի վերականգնման համար և պատասխանը չի ուշացել: Փրկարար ծառայության տեխնիկական պարկը համալրվել է արդի չափանիշներին համապատասխանող՝ «Կամազ և Ուրալ» մակնիշի հիմքով ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով և 1 ավտոկրունկով»,-հայտնել են Արցախի փրկարար ծառայությունից:
Բացի այդ, համագործակցության շրջանակներում ՌԴ-ը հետպատերազմյան Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել է անհրաժեշտ խմբաքանակով շինանյութ, կահույք, կապի որակի բարձրացման համար՝ էլեկտրալարեր, ինչպես նաև 100 ԿՎՏ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց:
[d863526c3c823e8a4189da6a4084b969.jpg]
[6180a81ea1eb5548db8393401f03f728.jpg]
[fd64b2c107eca444a20ea2fed2cd81bd.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...