Լիլիթ Մակունցը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ հայցը ներկայացվել է դեկտեմբերի 23-ին, որը մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին։
Քաղաքագական գործիչը վերջին շրջանում հաճախ է հանդես գալիս տարբեր բացահայտումներով, սկանդալային հայտարարություններով։ Դեռեւս սեպտեմբերին նա հայտարարել էր, որ մինչև հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Լիլիթ Մակունցը, Արսեն Խառատյանը և այլք հաճախ են մեկնել Թբիլիսի՝ ԱՄՆ դեսպանատան միջոցով հանդիպելու հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ, ինչպես նաեւ ընդգծել, որ ամբողջ հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով։ «Անձամբ Լիլիթ Մակունցը փորձել է այս գործում ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին, սակայն վերջինս, հասկանալով՝ ինչի մեջ են ուզում ներքաշել, հրաժարվել է»,- հայտարարել էր Իսագուլյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...