ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց և հավանության արժանացավ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Կարեն Առուստամյանի թեկնածությունը: Իշխող խմբակցությունն այդ պաշտոնում Առուստամյանի թեկնածությունը ներկայացնում է երկրորդ անգամ:
Առուստամյանը նշեց, որ Հաշվեքննիչ պալատը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ոչ միայն դիսցիպլինար, այլև որակական նշանակություն ունեցող հաշվեքննություններին:
«Ինձ համար անչափ կարևոր է, որ հայտնաբերենք ոչ թե արդեն տեղի ունեցած անհամապատասխանությունը կամ խեղաթյուրումը և հետո մտածենք՝ ով է պատասխանատվության ենթարկվելու, այլև այնպես անենք, որ դրանք չլինեն: Հաշվեքննության վեկտորը գնա ավելի շատ կանխարգելիչ գործողության»,- ասաց Առուստամյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին խորհրդարանում փակ գաղտնի քվեարկությամբ Կարեն Առուստամյանը չէր ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Կողմ էր քվեարկել 79, դեմ՝ 3 պատգամավոր, մինչդեռ ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր նվազագույնը 80 ձայն:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...