Արցախում հանրային նշանակության որոշ չշահագործվող շինություններ կվերափոխվեն բնակելի տների
Արցախի քաղաքաշինության նախարարությանը ավելի քան 3500 քաղաքացի է դիմել պատերազմից վնասված բնակարանների վերանորոգման համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության փոխնախարար Ազատ Համբարձումյանը՝ հավելելով, որ այդ թվում կան հրետակոծությունից փոքր, միջին ու մեծ վնասներ կրած բնակարաններ:
«Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում ավարտվել են մոտ 50 առանձնատների, ինչպես նաև մանկապարտեզների ու հանրային նշանակության օբյեկտների, մասնավորապես՝ մանկապարտեզների, բուժհաստատությունների և հյուրանոցների վերանորոգման աշխատանքները: Ընդհանուր առմամբ վերականգնման շինարարական աշխատանքներն ընթանում են 2 փուլով: Նախնական փուլում, մոտ 300 միլիոն դրամի չափով պետական միջոցներով, նախատեսում ենք ավարտին հասցնել տանիքների վերանորոգման, պատուհանների և դռների տեղադրման ու ջեռուցման ապահովման աշխատանքները: Այնուհետև՝ 2021 թվականի հունվարից՝ ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ ձեռքբերված պայմանավորվածության, կմեկնարկեն բնակարանների ու առանձնատների ներքին հարդարման աշխատանքներ: Ստեփանակերտում նախատեսում ենք նաև մի շարք չօգտագործվող հանրային նշանակության շինություններ վերակառուցել՝ վերածելով բազմաբնակարան բնակելի շենքերի: Մասնավորապես, աշխատանքներ են տարվում համար 6 մանկապարտեզի շենքի վերակառուցման ուղղությամբ: Արդյունքում՝ նախատեսում ենք ունենալ մոտ 30 բնակարան»,-ասաց փոխնախարարը: Նրա հաղորդմամբ՝ բնակելի տների վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ են ընթանում նաև Արցախի շրջանների բնակավայրերում:
«Հակառակորդի հրետակոծություններից գրեթե չեն տուժել, մասնավորապես, Ասկերանի շրջանի գյուղական բնակավայրերը: Այստեղ՝ համագործակցելով շրջվարչակազմի ղեկավարության հետ, 6-7 համայնքներում աշխատանքներ են տարվում անբնակ մոտ 30-40 առանձնատների վերանորոգման ուղղությամբ: Դրանք կտրամադրվեն տեղահանված արցախցիներին»,-հայտնեց Համբարձումյանը՝ հավելելով, որ 2021 թվականի հունվարից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, Արցախում նախատեսվում են բնակարանաշինական առավել ընդգրկուն աշխատանքներ: Ըստ քաղաքաշինության փոխնախարարի՝ Արցախում գործող շուրջ 60 շինարարական կազմակերպությունների ներուժն առայժմ փոքր է, որպեսզի ապահովվի բնակարանաշինության ու ենթակառուցվածքների վերականգնման համար պահանջվող ամբողջ ծավալը: Ուստի շինարարական ծրագրերն իրականացվում են ըստ փուլերի:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...