Մոսկվան ու Մինսկը պայմանավորվածություն են ձեռք բերել գազի գնի շուրջ
Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը պայմանավորվածություն են ձեռք բերել 2021 թվականին մատակարարվելիք ռուսական գազի գնագոյացման հարցի շուրջ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը կողմերը համապատասխան արձանագրությունը ստորագրել են Սանկտ Պետերբուրգում: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն:
Նշվում է, որ ընկերությունը հաղորդագրության մեջ չի մասնավորեցրել գազամատակարարման գինը:
Բելառուսի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ գինը «գործնականում մնում է 2020 թվականի մակարդակին, սակայն զգալիորեն ցածր է, քան նախատեսված էր 2011 թվականի միջկառավարական համաձայնագրի բանաձևով»:
Նշվում է, որ մինչև տարեվերջ գործող պայմանգրի համաձայն՝ ռուսական գազի գինը Բելառուսի համար կազմում 127 դոլար՝ մեկ խորանարդ մետրի դիմաց, թեև Մինսկը պնդում էր, որ այն նվազեցվի:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...