Ադրբեջանցիներն ասացին՝ մեկ ժամից գանք, ով էստեղ եղավ, գերի ենք վերցնելու. Որոտանի բնակիչ
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել և նշել, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, Որոտանի վարչական ղեկավարի հետ միասին Որոտանում բանակցում են ռուսների հետ, որպեսզի թշնամուն համոզեն GPS համակարգով մեր տարածքում գտնվող տունը մնա մեր տարածքում.«Այսօր ադրբեջանցիները տան տերերին մեկ ժամ ժամանակ են տվել տունն ազատելու համար։ Փաստորեն անգամ GPS համակարգով փաստացի մեր տարածքում գտնվող բնակելի տունը ադրբեջանցին ասում է, որ արդեն իրենն է։ Տան տերերը տունը լքել են, բայց ռուսները խոստացել են, որ ամեն ինչ կանեն, որ տունը մնա»։
ArmDaily.am-ի հետ զրույցում տան տիկին Մանուշակ Պետրոսյանն ասաց, որ իրենց տան թղթերը թարգմանել են ռուսերեն.«Ուղարկել եմ գյուղ, ամուսինս ճանապարհին է, իրեն չեն թողնում մուտք գործի գյուղ, խաչմերուկում կանգնած է և սպասում է, որ գան, փաստաթղթերն իր ձեռքից վերցնեն։ Տեսնենք, թե ռուսներն ինչ կորոշեն, չգիտեմ»։
Տիկին Մանուշակն ասաց, որ այդ տարածքում շատ տնակներ կան, սակայն չի կարող ասել, թե քանիսն են ընկնում խնդրահարույց մասում.«Կոնկրետ մեզ են եկել ասել, որ դուրս գանք։ Հիմա ես Գորիսում եմ։ Մեզ մեկ ժամ ժամանակ էին տվել, մնայի տանն ինչ անեի, ադրբեջանցիներն ասացին՝ 1 ժամ հետո, երբ գանք էստեղ մարդ լինի, գերի ենք տանելու։ «Ուրալներով» եկել էին գյուղ ու նման բան էին ասում, մենք էլ կես ժամվա մեջ ինչ հասցրել ենք, հանել ենք գյուղից։ Մնանք ինչ անենք։ Թարգմանել ենք մեր սեփականության փաստաթղթերը ռուսերեն, որ տարածքը մերն է, հայկական է եղել։ Այդ փաստաթղթում երևում է, որ 1958 թվականին այդ տարածքում շինարարություն է կատարվել, հայկական տարածք է եղել։ Մենք նոր 10 տարի է ինչ գնել ենք այդ տունը, բայց մինչ այդ էլ ուրիշինն է եղել ու 58 թվին է դա կառուցել»։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...