ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր երեխեքին ետ բերեք. գերեվարված շիրակցիների ծնողները մինչեւ գիշեր մարզպետարանում էին
Մեր երեխեքին ետ բերեք. գերեվարված շիրակցիների ծնողները կրկին մարզպետարանում էին
Գերեվարված զինծառայողների հարազատները մինչեւ գիշեր Շիրակի մարզպետարանում էին։ Նրանք մարզպետ Տիգրան Պետրոսյանից և մարզի ոստիկանապետից պահանջում էին ՊՆ, ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպել և տեղեկություն տրամադրել գերեվարված զինծառայողների վերաբերյալ։
Իրավիճակը բավական լարված էր, շատերը պնդում էին, որ տուն չեն գնա այնքան ժամանակ, մինչև չլինի կոնկրետ ինֆորմացիա գերեվարված տղաների մասին։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտարարեց, որ վաղը կհանդիպի Կարմիր խաչի, ՊՆ ներկայացուցիչների հետ, ապա կհանդիպի հարազատների հետ և նրանց կփոխանցի ստացած տեղեկատվությունը։
Նշենք, որ գերիների հարազատները նաև պնդում էին, որ իրենց պահանջը քաղաքական չէ, և որ գործընթացը քաղաքականացնելու ցանկացած փորձ կկանխեն ու թույլ չեն տա։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ համացանցում ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութերում ճանաչել էին իրենց հարազատներին: Նրանք բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանում եւ փակել մարզի որոշ ճանապարհահատվածներ՝ պահանջելով հստակ տեղեկություն գերեվարված հարազատների վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
10 օր օգնություն է խնդրում Հայաստանից, բայց անօգուտ. համացանցում է հայտնվել Արայիկ Հարությունյանի հեռախոսազրուցը(18+ձայնագրություն)
Համացանցում է հայտնվել Արցախի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունը՝ ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնորհավորանքներ և ուրախության ճիչեր. հայրենիք վերադարձած գերիների անունները հրապարակվեցին
«Էրեբունի» օդանավակայանում այսօր երեկոյան էմոցիաները բուռն էին։ Հարազատները, բարեկամները, ընկերները բակում հավաքվել էին՝...