Նիկոլ Փաշինյանը հարգելի պատճառով չի մասնակցի երթին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ եւս ընդդիմադիրները երթ արեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, եւ չնայած անձրեւոտ ու ցուրտ եղանակին, բավականին մարդ էր մասնակցում։
Ֆրանսիայի հրապարակում հանդես գալով՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առաջիկա երեքշաբթին «պետք է լինի այս շարժման ամենավճռական օրը», այդ օրվանից սկսում են գործադուլ-դասադուլներ։
Իսկ մինչ այդ երթերը շարունակվելու են, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 19-ին էլ մեծ հանրահավաք է կայանալու Ազատության հրապարակում։ Այդ օրը նաեւ իշխանություններն են որոշել երթ անել՝ դեպի Եռաբլուր, սակայն զոհվածների հարազատները որոշել են թույլ չտալ վարչապետին բարձրանալ զոհվածների գերեզմանների մոտ։
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի երթին, նրա բացակայության համար հարգելի պատճառ կա՝ հոր մահը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...