Կապանում վիրավոր զինվորին հոսպիտալ տեղափոխելու համար օդ են կրակել, որպեսզի ճանապարհը բացեն. Սրբուհի Գրիգորյան
«Առավոտից կապի մեջ եմ Սյունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ և տեղեկացել եմ, որ բավականին լարված իրավիճակ է հիմա այնտեղ՝ Գորիսում, մասնավորապե կապանում։ Անորոշ վիճակ է Երևան-Կապան ավոտմայրուղին»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակն անորոշ է և մարդիկ պահանջում են հստակեցումներ արվի կառավարության կողմից.«Բնական պահանջ է։ Առաջիկայում որպես պատգամավորներ պատրաստվում ենք լինել այդ հատվածներում, հանդիպել քաղաքացիների հետ, խոսել, քանի որ խայտառակ համաձայնագրի արդյունքում Սյունիքը երկու կողմից այլևս սահմանամերձ է և բավականին խնդիրներ ի հայտ են գալու գարնանը, երբ անասնապահությամբ զբաղվողները գնան արոտներ և այլն։ Իսկ մենք տեսնում ենք, որ ընդամենը երկու օր առաջ գերեվարման նոր դեպ եղավ և երաշխիք չկա, որ դրանով կսահմանափակվենք։ Ներկայիս իշխանությունը GPS-ով է կատարում սահմանների գծանշումը, որը բավականին սխալ է։ Գիտեք, որ Ադրբեջանն ունի արբանյակներ, բնական է, որ ամեն ինչ արվելու է իրենց կողմից և GPS-ն իրենց օգտին է աշխատելու։ Դանդաղում են իշխանությունները՝ կառչելով իրենց աթոռից։ Շատ խառը իրավիճակ է, չգիտեմ ինչ է լինելու, կգնանք տեղում կպարզենք Կապանում կրակոցներ են եղել, զանգեցի, ճշտեցի։ Այնտեղ ճանապարհը փակ է եղել, վիրավոր զինվորին հոսպիտալ տեղափոխելու համար օդ են կրակել, որպեսզի ճանապարհը բացեն»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...