Իրանի տրամադրած մարդասիրական բեռն արդեն Հայաստանում է
Իրանի կողմից տրամադրվող մարդասիրական բեռն արդեն Հայաստանում է, ինչի մասին հայտնել էր Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը:
Կորոնավիրուսային հիվանդության համավարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերվել է 5 անուն բժշկական սարք, այդ թվում՝ պուլսօքսիմետրեր, ախտահանման լուծույթներ, ջերմաչափեր, COVID-19-ի հանդերձանք (IgM, IgG) և այլ պարագաներ:
Մարդասիրական բեռի հանձնման-ընդունմանը ներկա են եղել Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամադ Մոթաղին, ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» տնօրեն Դավիթ Ալթունյանը, ՀՀ ԱՆ միջազգային հարաբերությունների վարչության պետի պարտականությունները կատարող Հասմիկ Սաֆարյանը, Իրանի դեսպանատան և առողջապահության նախարարության ներկայացուցիչներ:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...