ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յունի հետ
Դեկտեմբերի 17-ին արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Չինաստանի դեսպան Ֆան Յոնի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր:
ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին տեղեկատվություն հաղորդեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած իրավիճակի և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Չինաստանի հետ համագործակցության խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, և կողմերն արդունավետ կերպով փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայաստանը մշտապես աջակցում է Չինաստանին՝ «մեկ Չինաստանի» քաղաքականության իրականացման հարցում:
ՉԺՀ դեսպան Ֆան Յունը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները նպաստում են համագործակցության առաջխաղացմանը բոլոր ուղղություններով: Դեսպանը նշել է, որ Չինաստանը հավատարիմ է պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքին, Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցում են միմյանց առանցքային կարևոր հարցերում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու և առկա երկխոսությունն առավել ակտիվացնելու, ինչպես նաև՝ առևտրի, ներդրումների և տեխնիկատնտեսական ոլորտներում հետագա համատեղ աշխատանքների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...