
Շիրակի մարզի Ամասիա համայքի 8 պաշտոնյա հայտնվել էր շրջափակման մեջ Հին Շեն գյուղում

Շիրակի մարզի Ամասիա համայքի 8 պաշտոնյա, որոնք կամավոր են մեկնել առաջնագիծ, 2 օր է՝ շրջափակման մեջ էին Հին Շեն գյուղում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։
Շրջափակման մեջ հայտնված պաշտոնյաների շարքում էր նաեւ Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Սաղաթելյանը։
Ջեմմա Հարությունյանի տեղեկությամբ՝ նրանց արդեն պատրաստվում են դուրս բերել շրջափակումից։
Նշենք, որ Հին Շենի գյուղապետը հայտնել էր, որ ադրբեջանցիները տևական ժամանակ է, ինչ փակել էին Հին Շեն գյուղի ճանապարհը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ: Մի քանի օր շարունակ պաշտոնական տեղեկատվություն չէր ստացվում գյուղերի ճակատագրի վերաբերյալ։
Այսօր ավելի վաղ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը: