Հասարակություն

Արցախում կազմակերպվելու են արտահերթ ընտրություններ, որոնց ես չեմ մասնակցելու. Արայիկ Հարությունյան

Արցախում կազմակերպվելու են արտահերթ ընտրություններ, որոնց ես չեմ մասնակցելու. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է քաղաքականությունից դուրս գալու մասին: «Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ…

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է քաղաքականությունից դուրս գալու մասին: «Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»,- նման փոփոխություն է արել Արցախի նախագահն իր նախապես հրապարակած ուղերձում:

Նշենք, որ ուղերձի նախնական տարբերակում իր հրաժարականի մասին Հարությունյանը գրել էր. «Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները»:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250