Հասարակություն

«Ուզում ենք Օնիկ Գասպարյանի հետ հանդիպենք».անհետ կորածների հարազատներ

«Ուզում ենք Օնիկ Գասպարյանի հետ հանդիպենք».անհետ կորածների հարազատներ
 Արցախյան պատերազմում անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի ՊՆ-ի դիմաց:«Մենք ուզում ենք Օնիկ Գասպարյանի (ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ-խմբ) հետ հանդիպենք, հասկանանք՝ մե�…

 

Արցախյան պատերազմում անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի ՊՆ-ի դիմաց:

«Մենք ուզում ենք Օնիկ Գասպարյանի (ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ-խմբ) հետ հանդիպենք, հասկանանք՝ մեր հարցի լուծումը երբ է: Այս հարցի պատասխանն արդեն 55 օր մեզ տանջում է, ու մենք ուզում ենք հասկանալ, թե մեզ երբ կընդունի եւ երբ կստանանք մեր հարցի պատասխանը: Ամբողջ Հայաստանում եւ անհատների, եւ պաշտոնյաների, եւ պետական մարմինների դիմել ենք: Հայաստանում մեկը չկա, որ դիմած չլինենք: Հիմա մնացել է ամբողջ Հայաստանում Օնիկ Գասպարյանի հետ հաանդիպումը: Ուզում ենք իմանալ՝ ինքը կկարողանա՞ մեզ ընդունել եւ հարցին լուծում տալ»,-ասաց անհետ կորած զինվորներից մեկի ծնող Անահիտ Ադոյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր արել ըմբռնումով մոտենալ, համբերատար գտնվել, ակցիայի մասնակիցն ասաց. «Ասելը շատ հեշտ է: Հլա մի հատ ծնողի մտքով մտածենք: Եթե մարդիկ իմանան, որ գերի են իրենց որդիները, այդ սպասումը գուցե մի ուրիշ տեսակ լինի: Իսկ երբ նորոշ վիճակ է, դա ուրիշ է: Հա, սպասենք, բայց ինչքա՞ն, մինչեւ երբ»:

Նա հավելեց, որ նախօրեին գերությունից վերադարձած 44 զինծառայողներից մեկը հենց այն զորամասից է, որտեղ ծառայել են իրենց որդիները. «Մեր այդ զորամասում 17-ը քիմիկներ են, 17-ը մոբեր են, 6-ը հետախուզությունն է եւ մեկը՝ ավտոբուսին վարորդը: վերադարձածը մոբերից է»:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250