Ռուս խաղաղապահները ԼՂ-ում հայտնաբերել և վնասազերծել են 5 հազար պայթուցիկ առարկա
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակել են պայթունավտանգ իրերի ոչնչացումը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզում եւ ականազերծում, մաքրվել է 1,5 կմ ճանապարհ, ոչնչացվել է պայթունավտանգ 189 առարկա։ Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 156 հա տարածք, ավելի քան 40 կմ ճանապարհ, 375 շենք-շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 5 հազար պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է՝ որոշ հասցեներում ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարսյին աշխատսնքներով պայմանավորված, ս.թ....
Կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնել...
Զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձածների վերաբերյալ հրապարակումներում. ԱՏՊԳ
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորադագրություն է տարածել՝ հորդորելով զգոնություն ցուցաբերել գե...
Գեներալը տեսնելով, որ 50 հոգով 500-ի դեմ բոյ են տալիս, փախել է. անհետ կորածի հարազատ
Անհետ կորած զինծառայողների հարազատները Պաշտպանության նախարարության մոտ են:Ծնողներից մեկն ասաց, որ իրենց տղաները եղել են...