Գեներալը տեսնելով, որ 50 հոգով 500-ի դեմ բոյ են տալիս, փախել է. անհետ կորածի հարազատ
Անհետ կորած զինծառայողների հարազատները Պաշտպանության նախարարության մոտ են:
Ծնողներից մեկն ասաց, որ իրենց տղաները եղել են առանց զրահաբաճկոն, սաղավարտ՝ հավելելով, որ զինծառայողներին աջ տանելու փոխարեն ձախ են տարել. «Դրանից հետո Արսեն Աբգարյանին զաստավիտ են անում տանել: Աբգարյանն ասում է՝ պարոն գեներալ, մենք որևէ տեսակի զինամթերք, կասկա, բռոնե ժիլետ չունենք, ուր գնանք:
Գեներալն ասել է, որ գնան, ինքը հետևից զինամթերք, բռոնե ժիլետ, կասկա կտանի: Տանում ա, տղերքին մտցնում զասադայի մեջ:
Գեներալը գալիս տենսում է, որ 50 հոգով 500 հոգու դեմ բոյ են տալիս: Այդտեղից գեներալը փախնում է: Եթե գեներալը փախնում է, սպան, ի՞նչ պետք է անի:
Մենք հարցնում ենք այդ գեներալին, ինչի՞ չգնաց օգնի տղերքին, ասում ա՝ եթե գնայի ինձ էլ կխփեին»: