ՆԱՏՕ-ն մերժել է Վրաստանին. մանրամասներ
ՆԱՏՕ-ն բավարար չափով ներկայացվածություն ունի Վրաստանի տարածքում. Դաշինքի լիարժեք ռազմաբազայի ստեղծումն այս փուլում չի դիտարկվում: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը վրացական առաջին ալիքին տված հարցազրույցում մերժել է երկրին նման հնարավորությունը:
«ՆԱՏՕ-ն արդեն զգալիորեն ներկայացված է Վրաստանում. Ռազմական անձնակազմի կողմից համատեղ ուսուցման և վերապատրաստման կենտրոնում, ռազմական շինարարության դպրոցում, բացի այդ, ամեն տարի տեղի են ունենում ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ զորավարժությունները: ՆԱՏՕ-ն Վրաստանում ունի քաղաքացիական և ռազմական գրասենյակներ», - ասել է նա:
Ապատուրայը շեշտել է, որ դաշինքը ռազմական բազաներ է տեղակայում միայն դաշինքի անդամ երկրների տարածքում, իսկ Վրաստանը՝ որպես գործընկեր պետություն, չի կարող հույս դնել դրա վրա: Այնուամենայնիվ, նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ներկայության մակարդակը երկրում աննախադեպ է՝ համեմատած այլ գործընկերների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...