Հին Շենը շարունակում է ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ մնալ. համայնքապետ. Tert
Հին Շենը շարունակում է ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ մնալ, երեկվանից միայն մի բան է փոխվել, որ ռուս խաղաղապահները ևս հսկում են գյուղը, նույն տեղում են, ինչ մենք: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Շուշիի շրջանի Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանից:
«Նշենք, որ ըստ ռուսական լրատվամիջոց «Վարգոնզո»-ի՝ գյուղն ապաշրջափակվել է, որը Սարգսյանը հերքեց:
Գյուղում տիրող իրավիճակի մասին վերջինս նշեց. «Բնակիչները չեն տարհանվել, ճանապարհը փակ է, բնակիչներն էլ չեն ուզում գյուղը լքել. ո՞ւր գնան, ինչի՞ լքեն: Պաշտպանվում ենք, պաշտպանելու ենք, մեր զորքն այստեղ է, մեր հայկական բանակն այստեղ է, մեր կամավորներն այստեղ են, փառք նրանց»:
Նշենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտով պայմանավորված՝ հանձնվող տարածքների մեջ Հին Շենը չի եղել և ըստ ռուս խաղաղապահների քարտեզի՝ այն ի սկզբանե նրանց վերահսկողության գոտու մեջ էր նշվում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»,-գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...