Երևանի քաղաքապետարանի՝ Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել. Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչվեց ոչ իրավաչափ
ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ Ա. Ծատուրյանի) անվավեր է ճանաչել Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների վարչական ակտերը, որոնցով, ըստ էության, մերժվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը: Դատարանը պարտավորեցրել է վարչական շրջաններին տրամադրել գովազդի թույլտվություն:
Սա նշանակում է, որ հիմնավոր էին մեր դիտարկումները, որ իշխանական շրջանակները սարսափում են Ռոբերտ Քոչարյանի հեղինակությունից, անգամ նախագահի գրքից: Մինչդեռ պետք էր կարդալ հող գրավելու, այն սիրելու, հայրենիք շենացնելու, պետական գործեր վարելու այս մեթոդական ուղեցույցը. գուցե հայրենիքի գործերը այլ կերպ ընթանային:
Շնորհակալ ենք Ա. Ծատուրյանին արդարադատության համար»։
Նմանատիպ հոդվածներ
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...