Այնքան կուտակված ատելություն կար այդ կնոջ մեջ. Շուշան Պետրոսյանը հաստատում է՝ միջադեպ է տեղի ունեցել
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանը։ Վերջինս ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը ժամը 12։40-ի սահմաններում Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ըստ տարածված տեղեկության՝ Շ․Պետրոսյանը հայտնի, ճանաչված ու սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանն է։ Տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, ով չհերքեց տարածված տեղեկությունը. «Մտա իմ տան կողքի խանութ՝ գնումներ կատարելու, ինչպես միշտ: Հայտնվեց մի կին և հայտարարեց, թե դավաճանները ինչ գործ ունեն մեր խանութում, ինձ անվանեց թալանչի, երկիրը ծախող, երկրորդ և երրորդ նախագահների ստրուկ, ասաց այնպիսի բաներ, որ ուղղակի շատ ամոթ է, և արդյունքում եղավ փոքրիկ միջադեպ»,- ասաց երգչուհին:
Ըստ վերջինիս՝ այդ միջադեպի մեղավորը միմիայն Նիկոլ Փաշինյանն է. «Ազգի մեջ ատելություն սերմանելով և պառակտություններ մտցնելով՝ ես չգիտեմ՝ ինչի հասավ ինքը: Անհարիր վերաբերմունք է, երբ դու մի երկրին այսքան սիրում ես ու նվիրված ես քաղաքին, հանգիստ մտնում ես քո փողոցի վրայի խանութը ու հանկարծ ինչ-որ մեկը մտնում է այդ խանութ ու այդպես անպատկառ է պահում իրեն: Այնքան կուտակված ատելություն կար այդ կնոջ մեջ, որ գուցե չէր էլ գիտակցում, թե ինչ է անում»,- նշեց Շուշան Պետրոսյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք այդ կնոջ մարմնի տարբեր մասերին ձեռքերով հարվածներ է հասցրել, պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ փոքրիկ միջադեպ է եղել և պետք է անդրադառնալ ավելի շուտ ատելություն սերմանելուն: Պետք է պատասխանատվություն կրեն այդ ատելությունը սերմանողները»,- եզրափակեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...