«22 տարվա ԱԱԾ աշխատակից եմ, ո՞նց կարող եմ հանդիպումներ չունենալ իմ գործընկերների հետ». ԱԱԾ նախկին տնօրեն

ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Միքայել Համբարձումյանը, ըստ այսօր հրապարակված մամուլի տեղեկությունների, պատրաստվում է բարձրաստիճան սպաների հավաք կազմակերպել։ Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների՝ Միքայել Համբարձումյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, ընդհանրապես իրավապահ համակարգի, ինչպես նաև պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաների (մասնավորաբար գնդապետների ու գեներալների) և նախկին պաշտոնյաների հետ: Գրում է Hraparak.am-ը։ Մենք կապվեցինք Համբարձումյանի հետ՝ հասկանալու, թե ճի՞շտ են, արդյոք, այս տեղեկությունները և ի՞նչ հավաքի մասին է խոսքը։ Սակայն Համբարձումյանն ասաց՝ չի տեսել, չի կարող մեկնաբանել։ Հարցին՝ ինքը սպաների հավա՞ք է կազմակերպում, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց․ «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, եթե ունենամ, պաշտոնապես կհայտարարեմ, լա՞վ»։ Ապա ասաց, որ ինքն ապրում է այս քաղաքում, ունի բազմաթիվ ընկերներ և գործընկերներ ուկարող է հանդիպումներ ունենալ տարբեր մարդկանց հետ, բայց կոնկրետ մամուլում նժվալ այդ տեղեկությունը թողնում է առանց մեկնաբանության: «Ես հանդիպումներ եմ ունեցել, ունենում և ունենալու իմ բազմաթիվ գործընկերների հետ և քննարկում եմ շատ տարաբնույթ հարցեր: Բնականաբար, մենք էս երկրում ապրող մարդիկ ենք, ես Երևանում ծնված և մեծացած մարդ եմ, 22 տարվա ԱԱԾ աշխատակից եմ, ո՞նց կարող եմ հանդիպումներ չունենալ իմ գործընկերների հետ»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը:

Քաղաքականություն