ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համանախագահները դուրս եկան ԱԳՆ շենքից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ ավարտվեց, նրանք դուրս եկան ԱԳՆ շենքից:
Հանդիպումը տեւել է շուրջ երկու ժամ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այցելել են Հայաստան:
ԱԳՆ մտնելիս նրանք չպատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես նրան, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու:
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ Երևան կժամանի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը։
Նրանք հանդիպումներ կունենան նաեւ կառավարությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ Առաջին ալիքը փաստում է, որ հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից
Ռուսաստանի Առաջին ալիքը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական զինտեխնիկան՝ Բաքվի ռազմական շքերթում
Հայկական զինտեխնիկան՝ Բաքվի ռազմական շքերթում:
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...