«Փաշինյանը մինչև պատերազմի սկսվելը և սկսվելուց անմիջապես հետո ստույգ տվյալներ է ունեցել, որ ի վիճակի չենք դիմակայելու». Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն «Ազատության» եթերում հայտարարել է. «Պատերազմից հետո ստացվող բոլոր տվալները, եթե մենք համադրում ենք, հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմի սկսվելը և սկսվելուց անմիջապես հետո արդեն ստույգ տվյալներ է ունեցել, որ այս պատերազմում մենք ի վիճակի չենք դիմակայել ադրբեջանական և թուրքական զինված ուժերին և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին։ Փաշինյանը, ճիշտ չգնահատելով իրավիճակն ու ճիշտ որոշում չկայացնելով, մարդկանց խաբելով և ցույց տալով, թե իբր հաղթում ենք, մեզ տարել է դեպի պարտություն»,- ասել է նա։ Վանեցյանի խոսքով՝ ինքն այժմ հստակ որակումներ չի տալիս, քանի որ ցանկանում է առաջնորդվել միայն փաստերով․ պետք է լինի գործի քննություն, որը կտա հասարակությանը հուզող հարցերի պատասխանները։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...