Եղել է սահմանի ճշգրտում. Ջերմուկի ղեկավարը՝ ադրբեջանական զորքի կուտակման լուրերի մասին
Ջերմուկում եղել է սահմանի ճշգրտում, հայկական զինված ուժերի, տեղական մարմինների մասնակցությամբ: Այս մասին նշեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով այն տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը կուտակվում են դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ զորամաս կառուցելու նպատակով:
«Սահմանների, դիրքերի ճշգրտում է եղել, գնացել, պայմանավորվել ենք, թե ով որտեղ պետք է կանգնի: Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Զորամաս էլ չի լինելու, ինչպես տեղեկություն էր տարածվում: Գործընթացը տեղի է ունեցել մեր զինվորականների մասնակցությամբ, ես նույնպես ներկա եմ եղել»,-ասաց Վարդան Հովհաննիսյանը:
Համայնքի ղեկավարը նշեց, որ հայկական զինված ուժերը տեղում են, իր առջև դրված խնդիրներն իրականացնում են: Նրա խոսքով, ջերմուկցիներն իրավիճակին ըմբռնումով են մոտենում:
«Ուղղակի պետք չէ այս կուրորտային քաղաքի հետ կապված այդպիսի աժիոտաժ առաջացնել: Դա անողները միգուցե ինչ-որ հարցեր են լուծում, սակայն մի ամբողջ քաղաք կարող է տուժել: Իրականում Ջերմուկում անվտանգ է, և մենք հյուրերի ենք սպասում, առողջարանները նորմալ աշխատում են, ոչ մի խնդիր չունենք»,-ասաց Վարդան Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...