Արցախում բանտարկված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովն ազատվել ու վերադարձել են Ադրբեջան
Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը վերադարձել են Ադրբեջան։
Ադրբեջանական Caucasian bureau տելեգրամ-ալիքը հրապարակել է նրանց լուսանկարը Բաքվի օդանավակայանից:
Նրանց վերադարձը տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր մեկնարկած՝ գերիների ու պատանդների փոխանակման շրջանակներում։ Ցերեկը ադրբեջանական գերիներն ու պատանդները, այդ թվում՝ Գուլիևն ու Ասկերովը, ինքնաթիռով տեղափոխվել են Բաքու։
Ղարաբաղյան դատարանն Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։
Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:
Ադրբեջանն ու Հայաստանը երկուշաբթի սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, հայտնում է Ադրբեջանի գերեվարվածների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը: «Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ հրամանատարության մասնակցությամբ բանակցությունների արդյունքում հայկական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել գերիների և պատանդների փոխանակման վերաբերյալ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և դեկտեմբերի 14-ին այդ գործընթացը սկսվել է», - հայտարարել է Պետական հանձնաժողովը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...