Ամանորի, Սուրբ Ծննդյան ծախսերը հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին. Արամ Ա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Ամանորին ընդառաջ հանդես է եկել կոչով՝ օգնելու Արցախի մանուկներին: Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ կորոնավիրուսի և տնտնեսական դժվարությունների պայմաններում է այս տարի ամբողջ մարդկությունը պատրաստվում Ամանորին: Նշվում է, որ հիշյալ տագնապներին զուգահեռ Արցախի պատերազմի հետևանքով առաջացած ցնցումը ահավոր է հայ ժողովրդի ու հատկապես արցախցիների համար:
Վեհափառ Հայրապետը կոչ է անում Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներին հեռու մնալ ավանդական հրապարակային տոնախմբությունից ու խրախճանքից և կատարելիք ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին։ Այդ նպատակի համար կաթողիկոսարանը բացել է հատուկ հաշվի համար:
Account: W-502039.005
Beneficiary: Armenian Catholicosate of Cilicia
Iban: CH93 08755 0502 0390 0500
Bank: Banque Pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73
Swift: PICTCHGG
Reference: Fund for the Needy Children of Artsakh
Գոյացած գումարը կաթողիկոսարանի միջոցով կփոխանցվի Արցախի կարիքավոր մանուկներին: Վեհափառ Հայրապետը 2021 տարին հռչակել է «Արցախի Տարի»: Հիշյալ ծրագիրն առաջին գործնական քայլը կլինի Արցախի վերականգնման համար:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...