Հասարակություն

Ադրբեջանում զինծառայողների են ձերբակալել` ռազմական հանցագործության մեղադրանքով

Ադրբեջանում զինծառայողների են ձերբակալել` ռազմական հանցագործության մեղադրանքով
Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայողներ կրտսեր սերժանտներ Ռաշադ Ալիևին (Rəşad Əliyev) և Գարդաշխան Աբիշովին (Qardaşxan Abışov), շարքայիններ Արզու Հուսեյնովին (Arzu…

Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայողներ կրտսեր սերժանտներ Ռաշադ Ալիևին (Rəşad Əliyev) և Գարդաշխան Աբիշովին (Qardaşxan Abışov), շարքայիններ Արզու Հուսեյնովին (Arzu Hüseynov) և Ումիդ Աղաևին (Ümid Ağayev) ձերբակալել են պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ կատարելու համար:

 

Կրտսեր սերժանտները մեղադրվում են Կովսականի (Զանգիլան) ուղղությամբ զոհված հայ զինծառայողների մարմինները պղծելու և այդ ամենը նկարելու ու տարածելու համար, իսկ շարքայինները` Մարտունու ուղղությամբ հայկական գերեզմանոցներում գերեզմանաքարերը ջարդելու, պղծելու և տեսանկարահանելու ու տարածելու համար:

 

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողները գործել են ռազմական բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում` զոհվածների մարմինների պղծում, գերեվարված քաղաքացիական և զինվորական անձանց դիտավորյալ սպանություն ևն, որոնց լուսանկարներն ու տեսագրությունները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250