Հասարակություն

Ո՛չ երեկ,ո՛չ այսօր, և ո՛չ էլ պահի դրությամբ Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի տարածքներում որևէ մարտական գործողություն չի՛ ընթացել և չի՛ ընթանում

Ո՛չ երեկ,ո՛չ այսօր, և ո՛չ էլ պահի դրությամբ Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի տարածքներում որևէ մարտական գործողություն չի՛ ընթացել և չի՛ ընթանում
Հարգելի՛ լսարան Արձագանքում եմ Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի վերաբերյալ տարածված լուրերին. Ո՛չ երեկ,ո՛չ այսօր, և ո՛չ էլ պահի դրությամբ նշված բանկավայրերում ,այդ բնակավայրերը…

Հարգելի՛ լսարան

 

Արձագանքում եմ Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի վերաբերյալ տարածված լուրերին.

 

Ո՛չ երեկ,ո՛չ այսօր, և ո՛չ էլ պահի դրությամբ նշված բանկավայրերում ,այդ բնակավայրերը հարող տարածքներում որևէ մարտական գործողություն չի՛ ընթացել և չի՛ ընթանում, որևէ կրակ չի՛ եղել և չկա՛։

 

Ադրբեջանական ստորաբաժանումն առաջացել է դեպի Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերն իրար միացնող գյուղամիջյան ճանապարհ։

 

Պահի դրությամբ Բերձորում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի ներկայացուցիչների հետ զբաղվում ենք խնդրի կարգավորմամբ.

ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ տարվում են բացատրական աշխատանքներ,քննարկումներ՝ համաձայնագրի շրջանակում Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի մերձակայքից նրանց ստորաբաժանումը հեռացնելու նպատակով։

 

Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհը շարունակում է մնալ ռուս խաղաղապահ զորքերի հսկողության ներքո. այն շարունակում է լինել անվտանգ և երթևեկելի։

 

Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար՝ Մուշեղ Ալավերդյան

 

[ee235ac7eb1f317600f388a08a84bd1d.png]

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250