Հասարակություն

ԼՂ է վերադարձել 38 հազար փախստական, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով

ԼՂ է վերադարձել 38 հազար փախստական, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հումանիտար աջակցության, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ մանրամասներ:Ըստ…

ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հումանիտար աջակցության, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ մանրամասներ:

Ըստ գերատեսչության՝ Ստեփանակերտում շարունակվում են ինժեներական հետախուզական աշխատանքներն ու տեղանքի ականազերծումը: Մաքրվել է 8 հեկտար տարածք, 7 կմ երկարությամբ ճանապարհ, այդ թվում՝ Ստեփանակերտի մարշալ Բաղրամյանի անվան փողոցը, ինչպես նաև 50 շինություն: Հայտնաբերվել և ոչնչացման համար տեղանքից դուրս է բերվել 51 չպայթած զինամթերք:

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ընդհանուր առմամբ 38 341 փախստական: Ռուս բժիշկներն Այգեստան բնակավայրում ամբուլատոր բուժօգնություն են ցուցաբերել 23 տեղացիների:

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում խախտման մեկ դեպք է արձանագրվել: Ռուս խաղաղապահների գործողությունների շնորհիվ կանխվել է իրավիճակի հետագա սրման հավանականությունը»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250