Հասարակություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1013 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1013 նոր դեպք
Հայաստանում դեկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1013 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 148 325-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների…

Հայաստանում դեկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1013 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 148 325-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 2486 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 617 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3103-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 648 է, ընդհանուր առողջացածներինը՝ 125 169, փաստացի բուժվողներինը՝ 20 053 (մեկ օրում ավելացել է 339-ով): Մեկ օրում արվել է 3119 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 548 359 թեստ:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250