Հասարակություն

Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. «Հադրութի շրջանում սպանված հայեր» վերտառությամբ տեսանյութն արվել է 1 ամիս առաջ

Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. «Հադրութի շրջանում սպանված հայեր» վերտառությամբ տեսանյութն արվել է 1 ամիս առաջ
Այսօր առավոտյան ադրբեջանական սոցկայքերի տիրույթում տեսանյութ էր տարածվել, որտեղ նշվում էր, որ զոհերը հայեր են եւ նրանք զոհվել են երեկ Հադրութում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ…

Այսօր առավոտյան ադրբեջանական սոցկայքերի տիրույթում տեսանյութ էր տարածվել, որտեղ նշվում էր, որ զոհերը հայեր են եւ նրանք զոհվել են երեկ Հադրութում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ: Տեսանյութից առաջին սքրինշոթը ադրբեջանցիների կողմից Շուշիի մերձակայքում արված տեսանյութից է: Երկրորդ սքրինշոթը տեսանյութից է, որում գրված է թե «Հադրութի շրջանում սպանված հայեր»: 

Բնականաբար այս պայմաններում շատերն են տեղիք տալիս հույզերին, սկսում տարածել այդ տեսանյութը ՝ առանց վերլուծելու այն: Եվ հիմա պարզվում է, որ այդ տղաները զոհվել են ավելի քան մեկ ամիս առաջ: 

 

Հայտնում է Баграмян 26 թելեգրամ ալիքը: 


Այս տեսանյութը նաև հաստատում է, այն փաստը, որ ադրբեջանական կողմը միտումնավոր ձգձգում է զոհերի մարմինների փոխանակման գործընթացը: Անցել է ավելի քան մեկ ամիս, ձյուն արդեն տեղացել է, և ադրբեջանցիները նույնիսկ չեն փորձել այդ մարմինները փոխանակման հանել:

 

Տեսանյութը եւ լուսանկարները չենք հրապարակում էթիկայի նորմերից ելնելով: 

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250