ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական համարանիշներով «Ուրալ»-ները ԿԽՄԿ-ի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել. Գորիսի քաղաքապետ
Գորիսում երեկ ադրբեջանական համարանիշներով «Ուրալ» մեքենաները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը` նշելով, որ դիակների դուրսբերման նպատակով մեքենաները Գորիս քաղաքով դեպի սահմանամերձ շրջաններ էին տեղափոխվում:
«Մեքենաները եղել են Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, դիակների փոխանակման գործընթացի շրջանակում: Մենք մեր դիերին ենք վերադարձրել, նրանք էլ իրենց դիերն էին դուրս բերում»,-ասաց քաղաքապետը:
Նշենք, որ երեկ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանական համարներով «Ուրալ»-ները երթեւեկում էին Գորիսում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական զինտեխնիկան՝ Բաքվի ռազմական շքերթում
Հայկական զինտեխնիկան՝ Բաքվի ռազմական շքերթում:
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ Առաջին ալիքը փաստում է, որ հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից
Ռուսաստանի Առաջին ալիքը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից
Թուրքական ռազմական տեխնիկան նկատվել է Արցախի Քարվաճառի շրջանում. Wargonzo
Թուրքական ռազմական տեխնիկան նկատվել է Արցախի Քարվաճառի շրջանում: Այս մասին հայտնում են @wargonzo- ի աղբյուրները Հայաստան...