Շվեդիան կստեղծի կրոնի թվային համարժեքը. Bloomberg
Շվեդիայի իշխանությունները մտադիր են հրաժարվել երկրում կանխիկ դրամի օգտագործումից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ այդ ուղղությամբ երկրում արդեն գործնական քայլեր են ձեռնարկվել․ մասնագետները սկսել են մշակել ազգային արժույթի՝ կրոնի թվային համարժեքը։
Հոդվածում նշվում է՝ այս սկանդինավյան երկիրը վերջին ժամանակաշրջանում ցուցաբերում է կանխիկի շրջանառության ամենացածր ցուցանիշն աշխարհում։ Մասնավորապես, երկրում կատարվող վճարումների ամբողջ ծավալի 10 տոկոսից քիչ մասն է կատարվում կանխիկ եղանակով։
Այս առնչությամբ ֆինանսների նախարար Պեր Բոլունդը հայտարարությամբ էր հանդես եկել, որի ընթացքում հայտնել էր մասշտաբային հետազոտության մեկնարկի մասին, որի ավարտը նախատեսված է 2022 թվականի նոյեմբերին։ Դրա արդյունքը կդառնա թվային կրոնի ստեղծումը։
Նշենք, որ սա ամենևին առաջին դեպքը չէ, որ Շվեդիայի իշխանություններն ուշադրություն են դարձնում թվային արժույթի ստեղծմանը։ Հատկանշական է միայն այն փաստը, որ ամբողջ աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համավարակն ուղղակի ստիպել է իշխանություններին ավելի արագ գործել։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...