Ռուսաստանը հակամարտության կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ զենքից բացված կրակի միջադեպից հետո հակամարտության կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի պահպանման պահանջը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը:
«Հադրութի շրջանում ավտոմատ զենքից արձակված կրակահերթ է արձանագրվել: Կապի ուղիղ ալիքներով օպերատիվ կերպով կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի պահպանման մասին պահանջը»,- ասել է վերջինս:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, հաստատել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքի արձանագրումը:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...