Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակվել էր Գյումրի-Բավրա ավտոճանապարհը
Շիրակի մարզում, Մայիսյան գյուղի հատվածում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակվել է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը: Տվյալ ճանապարհահատվածում երթեւեկությունը որոշ ժամանակով կանգնեցվել է:
«Մենք այլեւս չենք ուզում նման պարտված, դավաճան գերագույն գլխավոր հրամանատարի հետ ունենալ հաջորդ պատերազմ: Իսկ հաջորդ պատերազմի մասին թշնամին բացահայտ հայտարարում է, իր նկրտումներն է ներկայացնում Սյունիքի, Սեւանի ու Երեւանի նկատմամբ»,-ասաց ՀՅԴ-ական Կարեն Գալստյանը:
«Հայրենիք» կուսակցության Շիրակի մարզի համակարգող Արթուր Մկրտչյանն էլ հավելեց. «Վարչապետի փոփոխությունը պետականության խնդիր է լուծում, որովհետեւ մենք շատ ծանր վիճակում ենք: Այս ակցիայի շարունակությունը լինելու է մինչեւ հանցավոր վարչակազմի հեռանալը»:
Ճանապարհը փակվելուց հետո րոպեներ անց այն բացվել է ոստիկանների հորդորով:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...