Հասարակություն

Իրանում «Amad News» պորտալի ղեկավարը մահապատժի է ենթարկվել 

Իրանում «Amad News» պորտալի ղեկավարը մահապատժի է ենթարկվել 
«Amad News» լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամը մահապատժի է ենթարկվել շաբաթ Իրանում, հաղորդում է «Mehr News»-ը: Հաղորդվում է, որ մահապատիժն իրականացվել է շաբաթ առավոտյան՝ կախաղանի միջոցով…

«Amad News» լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամը մահապատժի է ենթարկվել շաբաթ Իրանում, հաղորդում է «Mehr News»-ը: 
Հաղորդվում է, որ մահապատիժն իրականացվել է շաբաթ առավոտյան՝ կախաղանի միջոցով: Այս շաբաթվա սկզբին հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները մահապատժի վճիռ են հաստատել «Amad News» լրատվական պորտալի ղեկավարի համար, ով օժանդակություն է ստացել օտարերկրյա հետախուզական ծառայություններից: 
2019-ի հոկտեմբերի կեսերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Զամի ձերբակալման մասին: Ըստ բաց աղբյուրների՝ Զամն ակտիվորեն լուսաբանել է 2017-ի դեկտեմբերի - 2018-ի հունվարի բողոքի ցույցերն Իրանի ամբողջ տարածքում: 
Լրատվական պորտալի ղեկավարը, ինչպես նշում է IRNA գործակալությունը, ձերբակալվել է «հակահեղափոխական գործողությունների» համար: 

 

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250