Հունաստանը Հայաստանին հումանիտար օգնություն կտրամադրի
Հունաստանի հայկական կազմակերպությունների խնդրանքից հետո Հայաստանն այսօր Հունաստանից հումանիտար օգնություն կստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Greekcitytimes»-ը: Հունաստանի ԱԳՆ-ի Միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, որպես մարդասիրական առաքելության մաս, օգնությունը կհասցնի Հայաստան: Հայ օգնության միությունը, Հայկական Կապույտ խաչը, Մակեդոնիա-Թրակիա Գթության խաչը Աթենքում Հայաստանի դեսպանության օժանդակությամբ օգնություն են հավաքել ղարաբաղյան պատերազմից տուժածների համար:
Ազգային պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ տրամադրվել է ինքնաթիռ հումանիտար օգնությունը Հայաստան հասցնելու համար: Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ և սնունդ: Օգնությունը հավաքագրելու գործում իրենց ներդրումն են ունեցել տեղի հայերն ու հույները: Աշխատանքները համակարգում է Միջազգային զարգացման համագործակցության ծառայության ղեկավարը, որն էլ օգնությունը կհասցնի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Հայ օգնության միության մասնաճյուղի ներկայացուցիչներին:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...