Հրանտ Բագրատյան. Հիմա էլ տնտեսական ճգնաժամն է թակում մեր դռները
Հիմա էլ տնտեսական ճգնաժամն է թակում մեր դռները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հիմա էլ տնտեսական ճգնաժամն է թակում մեր դռները։ Այն ոչ միայն և ոչ այնքան պատերազմի և COVID-19-ի արդյունք է, այլև ՀՀ կառավարության և ԿԲ պոպուլիստական, անհեռատես քաղաքականության։ Քանի տարի է ասում ենք, գլոբալ աշխարհում ճիշտ է ազգային արժույթի փոխանակարժեքի մշտական և սահուն իջեցումը (օրինակ, տարեկան 8-10 դրամով)։ Ու՞մ և ի՞նչի համար էր ՀՀ ԿԲ-ի վերջին 2.5 տարիների ընթացքում "կայունացրել" դրամը։ Բացատրությունը մեկն է. աչքակապություն և պոպուլիզմ։ Այս պայմաններում դրամի փոխանակարժեքը պարբերաբար գահավիժում է։ Մեր օրերի տնտեսական ճգնաժամի կվինտէսենցիան կրկին փոխանակարժեքն է։
- Սեպտեմբեր-նոյեմբերին ՀՀ ԿԲ պահուստներ գահավիժեցին։ Միայն հոկտեմբերին դրանք նվազեցին 550 մլն դոլարով։
- Ունենք արտահանման անկում։
- Բանկերի վարկային պորտֆելում աճում է դոլարային վարկերի տեսակարար կշիռը։
- Ավանդների դոլարիզացիայի բարձր մակարդակը։
- Զուտ տրանսֆերտների անկումը։ Շարունակվում է միջոցների արտահոսքը երկրից։
Եվ կրկին ԿԲ-ն ճիշտ հակառակն է անում։ Կարճաժամկետ շրջանում նա պարտավոր է գոնե կապել դրամի (փողի) զանգվածը։ Բայց մենք ինչ-որ դամբուլային քաղաքականության ականատեսն ենք։
Պակաս կարևոր չէ նաև գործող կառավարության, պատերազմը պարտված, դավաճանաբար հողեր հանձնած վարչապետի և ՀՀ Նախագահի հրաժարականը»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...