«Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել՝ նոյեմբերի 6-ին կամ 7-ին». սկանդալային ձայնագրության մանրաասները
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում հաստատել է, որ ինքն է զրուցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Երեկ սոցցանցերում տարածվեց հերթական սկանդալային ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ։ Խոսակցության ընթացքում Հարությունյանն ասում է, որ 10 օր է` օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի ստացել:
«Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ ով է ձայնագրել, հրապարակել: Ձայնագրությունում ինչ լսել եք, դա է, ավելացնելու բան չկա»,–հայտնել է Իսրայելյանը։
Ռուսլան Իսրայելյանն ասել է նաև, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին։ Հարցին, թե որևէ միտում տեսնո՞ւմ է այն հրապարակելու մեջ, Իսրայելյանը պատասխանել է` հնարավոր է:
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում լուրեր հայտնվեցին, որ Ադրբեջանի նախագահը ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեծ գումարներ է առաջարկել Արցախի դիմաց, բայց Սարգսյանը մերժել է։
Ավելի ուշ «Բաղրամյան 26» Տելեգրամ-ալիքն այս տեղեկությունները հաստատող ձայնագրություն հրապարակեց, որում Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրուցում են Արցախի հարցի հնարավոր լուծման մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական զինտեխնիկան՝ Բաքվի ռազմական շքերթում
Հայկական զինտեխնիկան՝ Բաքվի ռազմական շքերթում:
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ Առաջին ալիքը փաստում է, որ հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից
Ռուսաստանի Առաջին ալիքը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից
Թուրքական ռազմական տեխնիկան նկատվել է Արցախի Քարվաճառի շրջանում. Wargonzo
Թուրքական ռազմական տեխնիկան նկատվել է Արցախի Քարվաճառի շրջանում: Այս մասին հայտնում են @wargonzo- ի աղբյուրները Հայաստան...