Թուրքիան պետք է հրաժարվի իր սադրիչ վարքագծից, այլապես պատժամիջոցներն անխուսափելի կլինեն. Հունաստանի վարչապետ
Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի հորատման գործունեության կապակցությամբ ԵՄ առաջնորդները այդ երկրին խիստ նախազգուշացում են ուղարկել: Այդ մասին այսօր հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է Ekathimerini-ն։
«Թուրքիայի դեմ պատժամիջոցներն ինքնանպատակ չեն» - ասել է Միցոտակիսը՝ հավելելով, որ «եթե Թուրքիան չդադարեցնի իր սադրիչ վարքագիծը, ԵՄ-ն կպատասխանի պատժամիջոցներով»։
«Եվրոպան միասնական է, աջակցում է Հունաստանին և Կիպրոսին»,- հավելել է նա:
Ավելի վաղ ԵՄ առաջնորդները համաձայնության էին եկել Արևելյան Միջերկրական ծովում ապօրինի հորատման համար Թուրքիայի նկատմամբ գոյություն ունեցող անհատական պատժամիջոցներն ընդլայնելու մասին որոշման շուրջ: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հանձնարարվել է նաև աշխատել մինչև 2021 թվականի մարտը Արևելյան Միջերկրական ծովի իրադրության վերաբերյալ միջազգային խորհրդաժողով հրավիրելու ուղղությամբ և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին զեկույց մշակել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն պատրաստվում է կիրառել Անկարայի կողմից ռուսական С-400- ները ձեռք բերելու պատճառով, կարող են կիրառվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ: Ակնկալվում է, որ պատժամիջոցների կիրառման մասին կհայտարարվի մոտ օրերս։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...